fbpx
Աշխարհ

Սաուդցի կանայք արդեն կարող են հաջի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության

Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ կկարողանան հաջ (ուխտագնացություն իսլամի սրբավայրեր Մեքքա և Մեդինա) կատարելու հայց ներկայացնել առանց մահրամի՝ մերձավոր ազգականի՝ ամուսին, եղբայր, հայր կամ որդի, ուղեկցության։ Եթե նախկինում սաուդցի կինը միայնակ չէր կարող ճամփորդել, ապա նոր օրենսդրական փոփոխություններով նա ընտրելու հնարավորություն ունի՝ միայնակ, թե մերձավոր ազգական տղամարդկանցից մեկի ուղեկցությամբ ճամփորդել:

Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի հաջի և ումրայի (փոքր ուխտագնացության) գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Չնայած երկրի իշխանությունները որոշել են «այս տարի չպահանջել մահրամ Հաջ կատարող կանանց համար», այնուամենայնիվ նշվել է, որ մահմեդական կինը ուխտագնացություն պետք է կատարի «կանանց խմբով»։

Մեքքա և Մեդինա ուխտագնացությունը իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է: 2023 թվականին հաջը նախատեսվում է հունիսի վերջին շաբաթվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ