Թարմ մրգերն ու բանջարեղենն կարող են օրգանիզմի համար վտանգավոր նիտրատներ կուտակել՝ չնայած նրանց առողջարար լինելուն։ Այս մասին խոսել է թունաբան Միխայիլ Կուտուշովը «Доктор Питер» պորտալի հետ զրույցում։
Նա խորհուրդ է տալիս հրաժարվել պատրաստի կտրատված կանաչեղենից ու կլոր ամսաբողկերից, վատագույն դեպքում օգտագործելուց առաջ նման կանաչեղենը հարկավոր է լվանալ եռման ջրով։
«Նիտրատների բարձր պարունակությամբ մթերքով թունավորման առաջին ախտանշաններն են փսխումը, փորլուծությունը, թույլ անոթազարկը, զարկերակային ճնշման նվազումն ու արագացած շնչառությունը։ Նիտրատներով թունավորման յուրահատուկ ախտանշան է մեծացած, սովորականից պինդ լյարդը, ինչն ուղեկցվում է ցավոտ զգացողություններով», – նախազգուշացրել է մասնագետը։
Աճեցված ձմերուկն ու սեխը ամենաթունավորներից են, քանի որ դրանց աճը խթանելու համար հաճախ ազոտաթթվի աղեր են կիրառվում։
Մասնագետը նաև ներկայացրել է առավել անվնաս մրգերն ու բանջարեղենը, որոնց շարքին են դասվել կաղամբը, դդմիկն ու ծովաբողկը։