fbpx
Հասարակություն

Կասեցվել է ապօրինի ջրառը, նշանակվել վարչական տուգանք. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873 խմ ջրաքանակով։

«Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 ՀՀ դրամ:

Նաև նշանակվել է 300000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ