«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով նախկինում հանդիսանում էր «Ռեալ» Մադրիդի դարպասապահը, Իսպանիայի առաջնության` նախկինում հայտնի ֆուտբոլիստներին նվիրված արարողությանը պատմել է Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին.
«Մեծ պատասխանատվություն է, երբ քո անունն ուղղակիորեն կապված է լիգայի հետ: Լա լիգան շատ կարևոր բրենդ է, այնպես որ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խավյեր Տեբասին հրավերի համար:
Երջանիկ եմ, որ նախկինում ինձ բախտ է վիճակվել խաղալ Լա լիգայում: Հիմա ես այլ առաջնությունում եմ հանդես գալիս, ինչն ինձ մի փոքր տխրեցնում է: Կցանկանայի վերադառնալ Լա լիգա, բայց «Ռեալի» հետ կապված էջն արդեն անցյալում է»,- իսպանացի դարպասապահի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Ռեալի» կազմում Կասիլյասը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և աշխարհի չեմպիոն: