fbpx
Իրավական

Արթիկ ՔԿՀ-ում կասկածելի զանգված է հայտնաբերվել արևածաղկի սերմերում

Քրեակատարողական ծառայությունից տեղեկանում ենք, որ Արթիկ ՔԿՀ-ում կասկածելի զանգված է հայտնաբերվել արևածաղկի սերմերում:


«ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող Վ.Մ.-ին 2020թ. օգոստոսի 19-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Ա.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում հայտնաբերվել է արևածաղկի պարունակությամբ փաթեթում քողարկված, թմրամոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 8.53գր. զանգված:

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ