Նկարում պատկերված է մեր Առաջին Հանրապետության ամենամեծ կոլաբորացիոնիստ դավաճաններից մեկը՝ Սարգիս Կասյանը: Այս ճիվաղը 1920թ. Բաքվում մնացած հայ կոմունիստների հետ ստեղծել էր Հայ ռազմահեղափոխական կոմիտե և ռուսական 11-րդ Կարմիր բանակի հետ ներխուժել Հայաստան: Ահա նրա և այլ հայ կոմունիստների կոչը որը ուղղակիորեն հարված էր պետությանը: Կոչ էր արվում կազմալուծել հայկական կռվող բանակը:
Հայաստանի կոմունիստների բոլշևիկների կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝
Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատութեան համար ընդդեմ իմպերիալիզմի Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի:
Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձաւոր Արևելքում և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:
Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայանացումը. Այս նպատակի համար պետք է.
Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.
ա. կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:
բ.Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիքերը վերադառնան թիկուն:
գ. Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:
Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:
Հ.Գ Էս ճիվաղի անունով մինչև հիմա փողոց կա Երևանում:
Հեղինակ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/photo.php?fbid=2415953858453874&set=a.501083209940958&type=3&theater

