fbpx
Զինված Ուժեր

Կատարելագործվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները. գումարվել է ՊԲ խորհրդի նիստ

Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էր նաև աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի բանակի ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են լրիվ ծավալով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության և զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ուղղություններով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային մյուս ելույթները, որոնց ընթացքում բանակի հրամանատարի տեղակալներն ու առանձին ոլորտների պատասխանատուներն անդրադարձ են կատարել ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին։

Առանձին խոսվել է հունիսի 17-ից 20-ը զորքերի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին, նշվել են այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:

Բանախոսները նշել են, որ չնայած տպավորիչ արդյունքներին, որոնց շնորհիվ զգալիորեն աճել է պաշտպանական ներուժն ու կատարելագործվել հակառակորդին զսպելու մեխանիզմները, այնուամենայնիվ քիչ չեն նաև անելիքները, ուստի բարեփոխումների հաջորդ շրջափուլի կենսագործման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են պլանավորվում` հաջորդ կիսամյակում դրանք կյանքի կոչելու համար:

Վերջում բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ու ռազմական խորհրդի աշխատանքները ամփոփել է Արցախի ՊԲ հրամանատարը: Գնահատելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված համալիր աշխատանքները՝ բանակի հրամանատարը անդրադարձել է նաև առաջիկա ուսումնաշրջանի հիմնական խնդիրներին և, ըստ այդմ, համապատասխան պաշտոնատար անձանց տվել հանձնարարականներ:

https://www.facebook.com/373037329395310/photos/a.822841087748263/2693650070667346/?type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ