Կառավարությունը երկարաձգեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
«ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի։ Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 200 մլն դրամի չափով ներդրում:
Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով.
Առաջին փուլով Ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 14,3 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակներում նախատեսում է ներմուծել ևս 18,9 մլն դրամի չափով ապրանքներ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 15 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 90 հազար դրամ:
Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։