fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել սաստիկ հեղեղումների պատճառով

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 24-ն՝ անհետ կորել սաստիկ հեղեղումների հետևանքով: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է Հարավային Սուլավեսի նահանգի տարերային աղետների կանխման գործակալության ղեկավար Սյամսիբարը:

Պաշտոնյայի տվյալներով՝ որի խոսքը մեջբերել է Detik լրատվական պորտալը, տարերային աղետի պատճառով իրենց տները հարկադրված են եղել լքել ավելի քան 3,9 հազար բնակիչներ:

Մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների պատճառով ջուրը դուրս է եկել Բիլի-Բիլի ամբարտակի ափերից, որը գտնվում է նահանգի վարչական կենտրոն Մակասարա քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ