Կարող են արդյոք ռոբոտները ստեղծագործել: Այդ հարցը բրիտանացի գիտնականներին հանգիստ չէր տալիս: Նրանք ստեղծել են անդրոիդ, որը նկարում է:
Աշխարհի ամենակատարյալ նկարիչ-ռոբոտն աղջիկ է: Նրան անվանել են Աիդա: Նա կարող է տարբերակել զրույց վարող մարդու դիմախաղերն ու ժեստերը՝ իր աչքերում տեղադրված տեսախցիկի միջոցով: Այժմ մասնագետները ռոբոտի դեմքի վրա են աշխատում, շուտով Աիդան արհեստական մաշկ կունենա: