Կարեն Ավագյանը Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Ամենադիտվածներ

Կարեն Ավագյանը Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս են եկել Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը:

Կարեն Ավագյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում ցույց տալով 375 կգ՝ պոլելով 170 և հրելով 200 կգ-անոց ծանրաձողը: Ավագյանը պոկում վարժությունում նվաճել է նաև փոքր ոսկե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանը հրելնէ 195, իսկ պոկումում 170 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում նվաճել է բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ամենաթարմ