Ուրուգվայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնության է հասել «Ատլետիկո» Մադրիդի հետ։
Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ Կավանին կտեղափոխվի հունվարին կամ ամռանը։ Վերջին դեպքում ֆուտբոլիստի տեղափոխությունը կլինի անվճար, քանի որ նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս։
Նշվում է, որ «Ատլետիկոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկելու Կավանիին։