FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու իր ծրագրերի մասին։
Նրա խոսքերը փոխանցում է FIFA-ի պաշտոնական կայքը։
Ինֆանտինոն նշել է, որ 2 անկախ հետազոտություններ են անցկացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ Աշխարհի գավաթը 2 տարին մեկ խաղարկելը կավելացնի 4,4 միլիարդ դոլարով եկամուտները՝ առաջին 4 տարիների ընթացքում։
Նրա խոսքով՝ սրա շնորհիվ FIFA-ն հնարավորություն կունենա անդամ 211 ասոցիացիաների ֆինանսավորումը 6 միլիոնից ավելացնել մինչև 25 միլիոն։