Նկարում պատկերված է միջնադարյան և նոր ժամանակաշրջանի Եվրոպայի ամենասարսափելի երևույթներից մեկի՝ Սուրբ Ինկվիզիցիայի ամենադաժան գործիքներից մեկը՝ «Կախարդների աթոռը»: Սա հատուկ նախատեսված էր այն կանանց համար, որոնց այսպես կոչված «կախարդության» մեջ էին կասկածում: Կասկածյալ կնոջ ոտքերը ամրացնում և նստեցնում էին աթոռի վրա. որի բազրիկները մեխերով էին պատված:
Հազարավոր կանայք են սպանվել այսպիսի աթոռներին: Խոշտանգումների այս գործիքը հատկապես կիրառվում էր Ավստրիական ինկվիզիցիայում: Այսպես 17-րդ դարում Գութենբերգ քաղաքի բնակչուհի Մարի Վուկինեցը, դատապարտվեց այս խոշտանգմանը՝ նրա համար, որ կասկածվում էր «Կախարդության մեջ»: Տասնմեկ օր մնալով այս աթոռի վրա՝ նա մահացավ:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան