Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ գործող իրավապայմանագրային բազայի բարելավման հետ կապված հարցերի լայն շրջանակ։
- ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է խախտումներ
- ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը կարգավորվել են
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցության առկա մակարդակը՝ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունեցող բոլոր ուղղություններով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի ՀՀ սահմանային անցակետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: