Ղազախստանում շարունակվում են ռազմամթերքի պայթյունները

Ղազախստանի Թուրքեստանի մարզի Առիս քաղաքի շրջանում ռազմամթերքի պահեստներում հրդեհի մարումը դադարեցված է, քանի որ այնտեղ շարունակվում են պայթյունները, հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Եռլան Տուրգումբաևը:

Նա խոստացել է, որ երեքշաբթի իր գերատեսչությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ ձեռնամուխ կլինի այդ խնդրի լուծմանը:

Նախարարի խոսքով՝ արտակարգ պատահարի հետևանքով մահացել է երկու մարդ, որոնցից մեկը՝ քաղաքացիական անձ: Եվս 89-ը հոսպիտալացվել է: Իր հերթին Ղազախստանի առողջապահության նախարարության ղեկավար Ելժան Բիրտանովը ճշտել է, որ երեքշաբթի առավոտվա դրությամբ 15 մարդ մնում է վերակենդանացման բաժանմունքում: Ընդամենը բժշկական օգնության է դիմել 189 մարդ:

Առիս քաղաքի զորամասի տարածքում պայթյունը տեղի Է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով 09:20-ին: Իշխանությունները որոշում են ընդունել տարահանել ամբողջ քաղաքը, մարդկանց տեղավորել են հատուկ կազմակերպված ճամբարներում, հյուրանոցներում կամ ուղարկել են հարազատների մոտ:

 

Ամենաթարմ