Ղազախստանի վարչապետի տեղակալ Ռոման Սկլյարը հայտնել է Ալմաթիում տեղի ունեցած ավիաաղետի նախնական պատճառները։ Այս մասին հաղորդում է Tengrinews.kz-ը:
«Վարկածները նախնական են…Ինքնաթիռը երկու անգամ պոչային հատվածով դիպել է թռիչքուղուն: Կամ դա օդաչուի սխալն է կամ տեխնիկական խնդիր է»,- ասել է նա:
Նա նշել է, որ պատճառները կպարզի հատուկ տեխնիկական փորձաքննությունը:
Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ 93 ուղեւորի տեղափոխող ինքնաթիռը, որը մեկնել է Ալմաթիից, անհետացել է ռադարներից:
Ավելի ուշ հրապարակվել են կործանված ինքնաթիռի լուսանկարաները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 15-ի, ՆԳՆ-ում հայտնում են 12 զոհի մասին: