fbpx
Աշխարհ

Ղազախստանում ԵԱՏՄ-ի ստեղծման 5-ամյակի առթիվ մետաղադրամներ են թողարկել

Ղազախստանում մայիսի 21-ին շրջանառության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման հնգամյակին նվիրված կոլեկցիոն մետաղադրամներ:

«Ղազախստանի Ազգային բանկը 2019 թվականի մայիսի 21-ին շրջանառության մեջ է դրել ոսկուց 50 հազար թենգե անվանական արժեքով և արծաթից 500 թենգե անվանական արժեքով «Եվրասիական տնտեսական միություն․ Հինգ տարի» կոլեկցիոն մետաղադրամները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մետաղադրամները պատրաստված են 999 հարգի ոսկուց և 925 կարգի արծաթից: Ոսկեդրամները թողարկվել են երկու տարբերակով՝ 1 կիլոգրամանոց և 31,1 գրամ քաշով: Առաջինների անվանական արժեքը 50 հազար թենգե է, տրամագիծը՝ 100 մմ, իսկ քանակը 20 հատ, երկրորդներինը՝ 500 թենգե, դրանց տրամագիծը 32 մմ է, քանակը՝ 500 հատ: Արծաթյա մետաղադրամների անվանական արժեքը 500 թենգե է, քաշը՝ 31,1 գրամ, տրամագիծը՝ 38,61 մմ և քանակը՝ 1,5 հազար հատ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ