Նիկո Կովաչը ակնարկել է, որ կիսապաշտպան Ռենատու Սանչեշն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ մյունխենյան ակումբից։
«Հասկանում եմ, որ Ռենատուի համար հեշտ չէ։ Կփորձենք նրա վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել ամռանը։ Մենք լավ թիմ ունենք, բայց ոչ բոլորը կարող են ընդգրկվել մեկնարկային կազմում»,- Կովաչի խոսքը մեջբերել է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Սանչեշը 2016 թվականին է տեղափոխվել «Բավարիա»։