fbpx
Սպորտ

Լեբրոնը և ռեփեր Դրեյքը կդառնան իտալական գրանդի համասեփականատերեր

The New York Yankees and Main Street Advisors ներդրումային հիմնադրամը, որի ներդրողների թվում են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն, ամերիկացի Լեբրոն Ջեյմսը և կանադացի ռեփեր Դրեյքը, կդառնան «Միլանի» համասեփականատերերը, հայտնում է Financial Times-ը:

Հունիսին հայտարարվեց, որ «Միլանի» նոր սեփականատերը կլինի ամերիկյան RedBird ներդրումային ընկերությունը։ Գործարքը, որը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո, կփակվի սեպտեմբերին։ Ըստ աղբյուրի՝ RedBird-ը նոր գործընկերների մասին կհայտարարի չորեքշաբթի օրը։ Սպասվում է, որ ընկերությունը պաշտոնապես կստանձնի ակումբի ամբողջական վերահսկողությունը։

«Միլանը» Իտալիայի 19-ակի չեմպիոն է, Իտալիայի գավաթի հնգակի հաղթող, Չեմպիոնների լիգայի յոթակի հաղթող:

Ջեյմսը 2011 թվականին գնել է «Լիվերպուլի» բաժնետոմսերի 2%-ը՝ 4,7 միլիոն ֆունտ ստեռլինգով։ 2021 թվականին 37-ամյա բասկետբոլիստի մասնաբաժինը գնահատվում էր 37 միլիոն ֆունտ ստերլինգ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ