Կենդանաբանական այգու և ՀՀ ազգային ագրարային համալսարանի միջև տեղի է ունեցել քննարկում

Ամենադիտվածներ

iscosara-655×368

Երևանի կենդանաբանական այգու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև տեղի է ունեցել առցանց քննարկում

«Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև «Zoom» հարթակի միջոցով տեղի է ունեցել առցանց քննարկում։
Քննարկման ընթացքում կենդանաբանական այգու մասնագետները ներկայացրել են «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները», այնուհետև այն շարունակվել է ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևաչափով։
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ողջունել է այս նախաձեռնությունը և նշել, որ կենդանաբանական այգին որդեգրել է նոր քաղաքականություն, այն է՝ շարունակաբար նախաձեռնել, մշակել և ներդնել գիտակրթական ծրագրեր և նոր գործիքներ այգու վերազինման համար։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ ուսանողների ներգրավվածությունը այգու աշխատանքներում կնպաստի նրանց և՛ տեսական, և՛ հատկապես գործնական գիտելիքների կատարելագործմանը։
ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանի խոսքով՝ լինելով իր տեսակի մեջ միակ կառույցը՝ ԵԿԱ-ն կարևոր նշանակություն ունի ոլորտի կրթական և գիտական հատվածի համար՝ ուսումնասիրություններ կատարելու, փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքների և մրցունակ կրթություն ստանալու նպատակով։
Վլադիմիր Սիմոնյանը և Արևիկ Աբովյանը շնորհակալություն են հայտնել միմյանց ստացված ու արդյունավետ համագործակցության համար և հույս են հայտնել, որ նման միջոցառումները կլինեն շարունակական ու վերջնարդյունքը դրական խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման գործում։
Կենդանաբանական այգին ներկայումս սկսել է իրականացնել աշխատանքներ այգու թե՛ գիտական, թե՛ կրթական և թե՛ մշակութային կարողությունները զարգացնելու, հնարավոր խնդիրները գնահատելու և կրճատելու, այգու ներուժը կատարելագործելու և այգու հիմնական կանոնադրական նպատակների իրականացման համար»։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();