fbpx
Հասարակություն

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից

2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նշվում է, որ Հանրապետությունում մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով, իսկ փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չի լինի:

Նախարարությունից հայտնում են, որ այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ