«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև մայիսի 24-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ. Մանուկյան, Ե. Քոչարի, Քաջազնունու, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս. Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Հերացի, Այգեստան, Հր. Շահինյան, Քրիստափորի, Նար-Դոսի, Իսահակյան, Կորյունի, Աղայան, Թամանյան, Բայրոնի, Բուզանդի, Գ. Քոչարի, Արամի, Տերյան, Ղ. Փարպեցի, Ե. Կողբացու, Հյուսիսային պողոտայի, Եկմալյան, Մայիսյան փողոցների, Մոսկովյան փողոցի և անցուղու, Մյասնիկյան 1-15, Սայաթ-Նովայի 1-18 և 28-44, Վարդանանց 20-130, Խանջյան 37, 39, 43, 47/1 համարների, Թումանյան 28-41, Սարյան 1-35 կենտ, 4-12, 16-20, 28-40 զույգ համարների, Լեոյի 1-9, Աբովյան 11-66ա, Նալբանդյան 23-59, 102-130 համարների, Մ. Մաշտոցի 10-60, Ամիրյան 18-30, Պուշկինի 11-72, Սարմենի 1-10 համարների, Տ. Մեծի 15-80 համարների և փողոցի նրբանցքի, Բաղրամյան 1-5 համարների և փողոցի նրբանցքի, Խորենացու 31-236 համարների և փողոցի նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի, Մարգարյան հիվանդանոցի, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի շենքերի,
Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների, Օստրովսկու, Երկաթգծի, Չեռնիշևսկու, Միչուրինի, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Բեռնակիրների, Լիսինյան, Բուռնազյան, Երկաթգծի փողոցների, Սարի-Թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Աճեմյան փողոցի և նրբանցքների, Բելինսկու 1-30, Սուվորովի 1-30, Լոմոնոսովի 1-30, Լ. Մելիքյան 1-30, Սասունցի Դավիթի 13, 70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Գլինկայի 1-25 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: