Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Արցախում անվտանգության մասին։
Նա համոզվածություն է հայտնել, որ Արցախում երկար ժամանակով լինելու են ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են իրենց անվտանգությունը։ Բեգլարյանը նշել է, որ Պաշտպանության բանակն ու Զինված ուժերն էլ իրենց մասով են երաշխավորում անվտանգությունը և ժամանակի ընթացքում երաշխավորելու են շատ ավելի արդյունավետ։
Բեգլարյանն ասել է, որ իրենց օրակարգն է՝ խաղաղ, բանակցային ու քաղաքական ճանապարհով անվտանգությունը ապահովելը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։