fbpx
Սպորտ

Բենզեման կերկարաձգի պայմանագրի ժամկետը Ռեալի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ մինչև 2024 թվականը։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։

34-ամյա Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականի ամռանը՝ «Լիոնից»: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 10 խաղում դարձել է 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իր կարիերայում առաջին անգամ կնվաճի «Ոսկե գնդակը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ