fbpx
Քաղաքականություն

Հայաստան կգան ԵԽԽՎ համազեկուցողները

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը եռօրյա այցով՝ նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում։

Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները բարձր մակարդակի հանդիպումներ են ունենալու ՀՀ իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, դատական համակարգի ներկայացուցիչների, դիվանագետների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների օրակարգում են լինելու ՀՀ-ում ընտրական բարեփոխումները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների անկախությունը, ԼՂ հակամարտության հետևանքները ժողովրդավարական ինստիտուտների վրա և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ