ԱՄՆ-ում շարունակվում է թենիսի US Open առաջնությունը, որին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը։
Մրցաշարի երկրորդ շրջանում նա մրցեց կրկին Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուզնեցովի հետ։
Խաչանովը խնդիրներ չի ունեցել մրցախաղում ու երեք սեթերում հաղթով (6-3, 6-4, 6-1)՝ անցել է մրցման երրորդ շրջան։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ US Open-ի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն դոլար։