Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ընտրվեց Հովհաննես Խաչատրյանը։
Նրա ընտրությունը կայացավ այսօր՝ հունվարի 19-ին՝ Ազգային ժողովում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։
Խաչատրյանի օգտին քվեարկեց 70 պատգամավոր, դեմ` 5:
Նշենք, որ Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
Նա աշխատել է ԿԲ-ի վիճակագրության վարչությունում, ինչպես նաև հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ։