Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- ԼՂ-ում իրավիճակը շատ լարված է․ Սիմոնյանը՝ ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառմանը
- Միրզոյանը այսօր այցով կգտնվի Վրաստանում
«Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը:
Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։