Ավան վարչական շրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի միջոցներով բակային խաղադաշտ է կառուցվել։
Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի Instagram-ի պաշտոնական էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել բարձրությունից։
Խաղադաշտը բացվել է սեպտեմբերի 13-ին։ Օզբիլիսը նշել է, որ իր համար սա մեծ օր է։
Նա գրել է, որ ֆուտբոլային դաշտի բացումն իր համար շատ մեծ բան է նշանակում։
Վերջում ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին։
https://www.instagram.com/p/CFEzcaJno3B/