Խարբերդում ամառանոց է հրդեհվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Խարբերդում ամառանոց է հրդեհվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 29-րդ փողոցի տներից մեկի տանիքում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22։40-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 16 գմ), տանը կից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և անասնակեր (100 հակ):

Ամենաթարմ