fbpx
Աշխարհ

Ճապոնիան Ուկրաինային կհատկացնի 300 մլն դոլար

Ճապոնիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային հատկացնել ևս 300 մլն դոլար՝ մարդասիրական կարիքների համար: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Ծրագրվում է պաշտոնապես այդ մասին հայտարարել հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ճապոնիա այցի ժամանակ։ Այսպիսով, Ճապոնիայից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կհասնի 600 մլն դոլարի։

Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունները կշարունակեն մանրամասն ուսումնասիրել Ուկրաինային հետագա աջակցության հարցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ