Կորոնավիրուսի տարածման հետևանքով մի շարք մարզական միջոցառումներ հետաձգվեցին կամ չեղարկվեցին, սակայն, կարծես, դա չի լինի խառը մենամարտերի Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մրցապայքարի հետ։
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Նումագոմեդովի գործակալ Ալի Աբդել-Ազիզը հայտարարել է, որ մենամարտն անպայման կայանալու է, բայց, կարող է, որ այն անցնի առանց հանդիսականների։
«Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 18-ին։ Հնարավոր է՝ այն անցկացվի առանց հանդիսականների», – ասել է Աբդել-Ազիզը։
Նշենք, որ Նուրմագոմեդով – Ֆերգյուսոն մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա մրցել Քոնոր ՄաքԳրեգորի հետ։