fbpx
Իրավական

Արցախում տղամարդը ծեծելու եղանակով խոշտանգել է երեխային ու նրա մորը

Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ասկերանի բնակչի կողմից անչափահաս երեխային ու նրա որդուն խոշտանգելու վերաբերյալ քրեական գործը։

Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ պաշտոնական կայքից։

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 1988թ. ծնված բնակչի կողմից 2021թ. օգոստոս ամսվա սկզբներից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և համատեղությամբ բնակվող նույն համայնքի 1978թ. ծնված բնակչի և վերջինիս 2015թ. ծնված որդուն ծեծի ենթարկելու եղանակով խոշտանգելու հետևանքով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է», – ասվում է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ