Կիևի բնակիչը հայտնաբերել է իր առևանգված մեքենան Խարկովի քննիչներից մեկի մոտ, ով հանգիստ վարել է այն շուրջ մեկ ամիս:
Կիևի բնակիչը՝ Մաքսիմ Շվարկոն, իր առևանգված մեքենան հայտնաբերել է Խարկովի քննիչներից մեկի մոտ, որն առնվազն մեկ ամիս վարել է այն։
Ինչպես փոխանցում է Обозреватель պարբերականը, բնակչի մեքենան առևանգվել էր բնակելի շենքի ավտոկայանատեղիից 2019թ․ հունիսին անհայտ անձանց կողմից։ Առևանգումից մոտ մեկ ամւս հետո նա իմացել էր, որ Mazda 6-ը Facebook-յան շմբերից մեկում վաճառվում է։Շվարկոն այդ խմբին անդամագրվելուց հետո կապ է հաստատել մեքենան վաճառողի հետ և համոզվելու համար, որ դա իր Mazda 6-ն է, տարբեր կեղմերից արվածլուսանկարներ է ուզել։ Այնուհետև վերջնականապես համոզվել է,ո ր դա իր ավտոմեքենան է։
Նա հայտնել է, որ ցանկանում է գնել մեքենան իբր 6,5 հազար դոլարով, բայց վաճառողները անհետացել են։
Որոշ ժամանակ Շվարկոյի ընկերները կարողանում են գտնել մեքենան։ Դրա ղեկին եղել է ոստիկանության քննիչ Արտյոմ Գերասիմովը։ Մեքենայի տերն առաջարկել է ընկերական ձևով լուծում տալ խնդրին, սակայն քննիչը չի համաձայնել՝ պնդելով, որ ինքը մեքենան 200 դոլարով վարձակալել է ընկերոջից, որի հեռախոսահամարը կորցրել է։
Շվարկոյի համար սպառիչ չի եղել պատասխանը, և նա դիմել է ոստիկանություն։ Քննիչը աշխատանքից ազատվել է, սակայն գողացված մեքենան սեփականատիրոջը դեռևս չի վերադարձվել։