fbpx
Քաղաքականություն

Մինչև Հոկտեմբերի 27-ը, Հայաստանը մեղմ ասած ուրիշ չի եղել․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Անկասկած ա, որ չլիներ Հոկտեմբերի 27-ը, ուրիշ ընթացք և ուրիշ Հայաստան էր լինելու: Բայց որևէ մեկը կնիքով հաստատված երաշխիք ունի՞, որ էդ ուրիշ Հայաստանն ավելի լավն էր լինելու, որ էդ ուրիշ ընթացքն ավելի լավն էր լինելու, քան եղածը: Որովհետև մինչև էդ եղած Հայաստանը մեղմ ասած ուրիշ չի եղել, ու եթե չառաջնորդվենք մահացածի մասին կամ լավը կամ ոչինչ սկզբունքով, ապա խոսակցությունը լրիվ այլ բովանդակություն կստանա:

Էնպես որ, էլի եմ կրկնում, 27-ն առաջին հերթին մարդկային ողբերգություն ա և էս հարցն ա միայն, որ քննարկելի չի: Թեև, մեկ էլ քննարկելի չի էն, որ ոչ մի մակարդակի հարց չպետք ա լուծվի զենքով ու գնդակահարությամբ: Բայց 27 ողբերգական երևույթի պատճառները հասկանալու, գնահատելու, վերլուծելու և էդքան ծեծված դասը քաղելու համար մենք զգայական մահախոսականների փոխարեն, քաղաքական համակրանք-հակակրանքով պայմանավորված գնահատականների փոխարեն որպես հասարակություն ունենք շատ խորն ու համարձակություն պահանջող դիտարկումների անհրաժեշտություն: Էսօր դա մեր ուժերից վեր ա, վստահ եմ»:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2755291551161295

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ