fbpx
Աշխարհ

Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ Պետխորհրդի ղեկավարի պաշտոնում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Չեն Ընի վերընտրությունը Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում  տեղի է ունեցել 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում: Նստաշրջանի ընթացքում նշանակվել է նաև Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել է Կիմ Չժե Ռենը, ով իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամն է:

Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ է դարձել Ցոյ Ռեն Հեն, ով կփոխարինի Կիմ Յոն Նամին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ