Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը բոլորովին նոր անշարժ գույք են ձեռք բերել։ Նրանք ագարակ են գնել բավականին պատկառելի գումարով։
Քարդաշյանն ու Ուեսթը Կալիֆոռնիայի Հիդեն Հիլս քաղաքում որոշեցին ընդլայնել իրենց տիրապետությունը: Դեռ 2014-ին զույգը ձեռք էր բերել շքեղ առանձնատուն՝ 1400 քմ մակերեսով, որի արժեքն այժմ կազմում է 60 միլիոն դոլար:
Ռեալիթի շոուի աստղն ու ռեփերը այս ագարակը գնել են ընդամենը երեք միլիոն դոլարով: Մեկհարկանի շենքը կառուցվել է 1950-ական թվականներին: Ընդհանուր մակերեսը 360 քմ է:
Առանձնատունն ունի չորս ննջասենյակ, երեք լոգասենյակ և հյուրասենյակ՝ համայնապատկեր-լուսամուտներով: Տարածքում կա լողավազան, մարգագետին և խորովածի համար տարածք:
Ագարակը նաև ախոռ ունի՝ չորս մակատեղով և պարսպապատ վարգատարածքով: Այս մասին հայտնում է Dirt-ը։
Զույգը բացատրել է, որ ցանկանում են իրենց երեխաներին հաճույք պատճառել՝ ձիերի հետ կանոնավոր շփման հնարավորությամբ: