Եթե խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել Լիվերպուլին. Միլներ

Ամենադիտվածներ

1557228290-0682

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կատակել է այն գոլերի համար, որոնք իր թիմը խփեց Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում (2-1): «Լիվերպուլը» մինչև 87-րդ րոպեն նվազագույն հաշվով պարտվում էր, բայց ի վերջո կարողացավ հաղթանակի հասնել:

«Նախազգուշացում առողջությանը վնասակար լինելու մասին: Եթե դուք տառապում եք անհանգստությամբ կամ խնդիրներ ունեք սրտի հետ, խորհուրդ չի տրվում երկրպագել «Լիվերպուլին»,- Twitter-ի իր էջում գրել է Միլները:

«Լիվերպուլը» 31 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ