Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն, ում 12 ժամից ավելի լրագրողներն ու երկրպագուներն սպասում էին Զվարթնոց օդանավակայանում, դուրս է եկել նախագահական ելքով և հեռացել է: Պատճառն այն է եղել, որ նա եկել է իր երեխաների հետ, ովքեր չափազանց հոգնել են, քնած են և նրանց անդորրը չխանգարելն է եղել հանդիպումից խուսափելը: Այս մասին հայտնում է mamul.am-ը
Հեռուստաաստղն իր ներողությունն է փոխանցել բոլոր սպասողներից: Հայտնի է, որ նրանց հետ եղել է 7 երեխա:
Քիմը վաղը չի մասնակցի վեհաժողովի բացման արարողությանը, ելույթ կունենա երեքշաբթի օրը Մարզահամերգային համալիրում: