«Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ թևը կորցրած կին կասկադյորը 2.2 մլն եվրո փոխհատուցում է պահանջում: Օլիվիա Ջեքսոնը հայտնի է «Աստղային պատերազմներ», «Գալակտիկայի պահապանները», «Խենթ Մաքսը» ֆիլմերում կատարած մահացու հնարքներով:
Սակայն, վնասվածքից հետո նրա կարիերան ավարտվել է, հաղորդում է Daily Mail-ը:
2015թ.-ին Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում ընթացքող «Չարի կացարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օլիվիան պետք է մոտոցիկլով հնարք կատարեր: Անձրևի պատճառով տեսարանի նկարահանումը պետք է տեղափոխվեր, սակայն պրոդյուսերները ուշադրություն չեն դարձնում անբարենպաստ եղանակին և արդյունքում Օլիվիան չկարողանալով վերահսկել մոտոցիկլի կառավարումը բախվում է շարժական տեսախցիկին:
37-ամյա Օլիվիայի դեմքի ձախ մասն այլանդակվում է, ձախ ձեռքը բժիշկները ստիպված անդամահատում են, բացի այդ նա ուղեղի հեմատոմա է ստանում և 15 օր մնում է կոմայի մեջ:
Երեք տարի անց նա դատական գործընթացէ սկսում՝ պահանջելով 2.2 մլն եվրո փոխհատուցում: