fbpx
Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ Կաննում

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնել են, որ մասնակցելու են Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցում է մայիսի 17-ից 25-ը կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկային, որտեղ ունենալու ենք տաղավար (Palais 1, Booth N 23.04):

Առաջարկում ենք բոլոր կինոգործիչներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Marche du Film կինոշուկային նախօրոք կապ հաստատել Կինոկենտրոնի հետ, որպեսզի մենք կարողանանք աջակցել ձեզ ձեր պլանավորած հանդիպումները հայկական տաղավարում կազմակերպելու համար», – ասված է Կինոկենտրոնի Facebook-յան էջում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ