fbpx
Աշխարհ

Կինը ներկայացել է որպես արքայադուստր և թալանել ոսկերչական խանութը Փարիզում

Փարիզում մի կին, ներկայանալով որպես Արաբական Միացյալ Էմիրություններից արքայադուստր, 1.6 միլիոն եվրո արժողությամբ զարդեր է գողացել ոսկերչական խանութից։ Այս մասին հաղորդում է LCL-ն:

Ինչպես նշվում է, կինը մտել է զարդերի խանութ և որպես արաբական արքայադուստր ներկայացել:

Խանութի սեփականատերը մի քանի ժամ նրան ցույց է տվել զարդերը: Հաճախորդը մի քանի զարդ է ընտրել՝ խոստանալով հաջորդ օրը փոխանցել գումարը:

Որոշ ժամանակ անց աշխատակիցները թանկարժեք իրերի տուփի մեջ զարդերի փոխարեն շոկոլադե կոնֆետներ են հայտնաբերել:

Պարզաբանվում է, որ գործը հետաքննում է Փարիզի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիգադը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ