Վաղը՝ մայիսի 17-ին, Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի հավաքականը նախագահ Սպարտակ Գապարյանի գլխավորությամբ մեկնում է Գերմանիա՝ Բեռլին, մասնակցելու 2-րդ KWU Եվրոպայի երիտասարդների առաջնությանը։
Մրցաշարին 26 երկրի` 12-ից 17 տարեկան 400-ից ավելի մարզիկ է մասնակցելու:
Մրցաշարը կանցկացվի 2 օրվա ընթացքում ` մայիսի 18 և19, 3 տատամիներում:
Կլինի նաև ուղիղ հեռարձակում:
Մասնակցում են նաև տարբեր երկրներից մրցավարներ, Հայաստանից մեր ֆեդերացիայի միջազգային որակավորում ստացած մրցավար Նարեկ Խաչատրյանը նույնպես մրցավարական կազմում է։
Հավաքականի կազմն այսպիսին է`
Սպարտակ Գասպարյան -Ֆեդ․նախագահ,երկրի ներկայացուցիչ
Նարեկ Խաչատրյան -մրցավար
Արթուր Առուշանյան-մարզիչ
Րաֆֆի Թորոսյան – մարզիչ
Լևոն Մեժլումյան -մասնակից
Արամ Միքայելյան -մասնակից
Պավել Մնացականյան – մասնակից
Տիգրան Աղասյան -մասնակից
Արեն Կարապետյան -մասնակից
Անգելինա Աղասյան -մասնակից
Ծովինար Ավանեսյան -մասնակից
Դավիթ Պապայան -մասնակից։
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: