Սերենա Ուիլյամսը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Մրցաշարի քառորդ եզրափակչի արդյունքում Սերենա Ուիլյամսը 2 ժամ 14 րոպեում առավելության է հասել Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ՝ 4:6, 6:3, 6:2։ Նա 39-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչում։
Եզրափակիչի ուղեգրի համար 38-ամյա Սերենա Ուիլյամսը մրցելու է բելառուս Վիկտորյա Ազարենկայի և բելգիացի Էլիսե Մերտենս դիմակայության հաղթողի հետ։
