Իսպանիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Միկել Օյարսաբալը ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ․ նա կտրել է ծնկի խաչաձև կապանները։
Նա վնասվածքը ստացել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կազմում մարզման ժամանակ։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ «Սոսյեդադի» ավագը բաց կթողնի առվազն կես տարի։ Նա պետք է վիրահատվի։
Իսպանական ԶԼՄ-ներն արդեն իսկ մտավախություն են հայտնում, որ այս վնասվածքի հետևանքով գուցե Օյարսաբալը բա թողնի Աշխարհի առաջնության գալիք եզրափակիչ փուլը, որը նախատեսված է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Քաթարում։