ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց

Ամենադիտվածներ

ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում Էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա ճշտել Է, թե այն, ինչ ԿԺԴՀ-ն պատրաստ Էր տրամադրել պատժամիջոցների չեղարկման փոխարեն, չԷր բավարարում ԱՄՆ-ին: Սպիտակ տան ղեկավարը հավելել Է, որ ԿԺԴՀ-ն բոլոր պատժամիջոցների չեղարկում Էր ցանկանում Յոնբենի միջուկային օբյեկտի ապամոնտաժման դիմաց:

Ընդ որում, ինչպես նշել Է Թրամփը, ԱՄՆ-ը չի պլանավորում խստացնել պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ և դրանք բավարար Է համարում:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Կիմ Չեն Ընը խոստացել Է չանցկացնել միջուկային ու հրթիռային փորձարկումներ: Ընդսմին Թրամփը հայտնել Է, որ ԱՄՆ-ը շուտով ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումներ Է անցկացնելու: Թրամփը նաև հայտարարել Է, որ գագաթնաժողովի արդյունքներով՝ ԿԺԴՀ-ի հետ կոնկրետ համաձայնություններ չկնքելու որոշումը միանձնյա չի եղել: Նա հավելել Է, որ համաձայնագիրը պատրաստ Էր ստորագրման, բայց կողմերը որոշեցին հրաժարվել դրանից: Թրամփը նաև նշել Է, որ ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն շատ արդյունավետ գագաթնաժողով են անցկացրել:

ԱՄՆ-ի նախագահը հավելել Է, որ գագաթնաժողովն ավարտվել Է բարեկամական նոտայով, չնայած տարաձայնություններին: Սպիտակ տան ղեկավարը կարևորել Է ԿԺԴՀ-ի խնդրի շուրջ համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ: Թրամփը հայտնել Է, որ ԱՄՆ վերադառնալու ճանապարհին Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարներին կտեղեկացնի Հանոյի գագաթնաժողովի արդյունքների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաթարմ