fbpx
Հասարակություն

«Անմոռուկ»․ կկառուցվի առաջին երկնաքերը Հայաստանում

Երևանում կկառուցվի 270 մետր բարձրությամբ 71 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր։

Օգոստոսի 19-ին նախագծային աշխատանքների մեկնարկի կապակցությամբ հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունը մտադրությունների մասին հուշագիր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ՍՊԸ-ի հետ։

Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումների ծավալը 250 մլն ԱՄՆ դոլար է, որի 25-30%-ը կծախսվի սեյսմակայունության և ինժեներական մշտական մոնիտորիգնի ապահովման համակարգերի ներդրման համար։

Համալիրը ստացել է «Անմոռուկ» անվանումը՝ հաշվի առնելով շինության պատկերը վերևից։ Այն նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի հարավային մասում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ