fbpx
Իրավական

Մեղադրող դատախազը բացարկ հայտնեց Մանվել Գրիգորյանի գործով ֆրանսիահայ փորձագետին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը բացարկ հայտնեց Ֆրանսիայից ժամանած հայազգի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանին գործով որպես փորձագետ ներգրավելուն՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրի 85-րդ հոդվածին, ըստ որի՝ փորձագետը պետք է լինի գործի ելքով չշահագրգռվան անձը․«Իմ գնահատմամբ՝ պրն Ավետյանն ունի նշված շահագրգռվածությունը, քանի որ հանդիսանում է նրանց ընտանիքի մտերիմ, և ընտանիքի մի քանի անդամի էլ ցուցաբերել է բուժօգնություն»։

Դատախազի խոսքով՝ ներկայացված փաստաթղթերից պարզ դարձավ, որ նա բժիշկ է, բայց նրա մասնագիտական ուղղվածության մասին հստակ տեղեկություն չտրամադրվեց․ «Իմ կարծիքով՝ Նորբերտ Ավետյանը պատշաճ չի կարող մասնակցել փորձաքննությանը, սակայն եթե դատարանը գտնի, որ կարող է բժշկական կարծիք հայտնել, ես դրան չեմ առարկում, դա կարող է ներկայացվել փորձաքննության հանձնաժողով»,-ասաց դատախազը։

Տուժող կողմը միացավ դատախազի դիրքորոշմանը։

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը միջնորդությունն անհիմն որակեց․ «Շատ կասկածելի է, թե ինչու նախկին փորձաքննությունների ժամանակ, երբ էլի մասնակցում էին Մանվել Գրիգորյանին երկարամյա բուժող բժիշկներից, մեղադրողի մոտ նման կարծիք չառաջացավ։ Հանրապետության բոլոր բ/կ-ներում էլ նա բուժվել է, և մինչև հարցը չհասավ մեր միջնորդած բժշկին, ով ՀՀ քաղաքացի չէ և այստեղ չի աշխատում, բացարկի հիմքեր առաջացան։ Ինձ թվում է՝ այն հիմքով, որ բժիշկը երկար տարիներ բուժել է, բնական է , որ հարաբերությունները նրա հետ նորմալ են»։

Պաշտպանն ընդգծեց, որ մեղադրողի կողմից որևէ հարցադրում չեղավ՝ արդյո՞ք այդ հանգամանքը կաշկանդող է, և եթե դրական պատասխան ստանար, իրենք կհասկանային։

Պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ բնական է, որ նրանց միջև պետք է ձևավորվեն մտերմիկ հարաբերություններ՝ հիմնված վստահության վրա․ «Ավետյանի այդ խոսքը, կարծում եմ, ունի մեկնաբանման կարիք․ նրա ասածը վերաբերում է բացառապես բժիշկ և պացիենտ հարաբերություններին, այլ ոչ թե այն մտերմիկ հարաբերություններին, որ կան, օրինակ, իմ և Մանվել Գրիգորյանի միջև»,-ասաց պաշտպանը։

Քննարկելով միջնորդությունը և հղում անել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներին՝ դատարանը որոշեց բավարարել պաշտպանության կողմի՝ ավելի վաղ ներկայացված միջնորդությունը՝ ներգրավելով նրան որպես փորձագետ․«Որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացվել այն մասին, որը բացառում է նրա մասնակցությունը որպես հանձնաժողովի անդամ»,ասաց դատավորը։

Վերջինս հայտնեց նաև, որ համապատասխան գրության համաձայն՝ Գրիգորյանը «Նաիրի» բ/կ-ից տեղափոխվել է «Արմենիա» բ/կ։

Աղբյուրը՝ Pastinfo.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ