Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19- ի դեմ պայքարի առաջնագծում:
Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք:
Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար»։
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/165879855052803?__cft__[0]=AZV6-alwc6o3IaxOzSN2HfYmjo833YHhw10pATEuhE-eJptpl0sWI5zlPl2es4hmSWeR8snUikz7j51v0bhd6bHGERAQY7BADky5Kkjt4VEgOs6vXvhn3N9bczCb-j7f11bsiJn_voxKyLBVuwmY4q907uMPl4Z0SvZIZMmQeqfhmw&__tn__=%2CO%2CP-R